ԱՄՆ դեսպանատունը հետևում է ադրբեջանցի ընդդիմադիր գործչի նկատմամբ դաժան ծեծի հետաքննությանը

Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը հանդիպել է Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության և «Ժողովրդական ուժերի ազգային խորհրդի» անդամ Թոֆիգ Յագուբլուին և նրա փաստաբանին:

Հանդիպումը կայացել է ԱՄՆ դեսպանատանը և տևել է գրեթե մեկ ժամ:

Հանդիպման արդյունքում ԱՄՆ դեսպանը հավաստիացրել է, որ մշտապես ուշադիր հետևել է անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվելուց հետո Յագուբլուի ծեծի մասին հաղորդագրություններին։

«Այս մասին նա լրացուցիչ տեղեկություն է ստացել ինձնից և իմ փաստաբանից։ Բացի այդ, հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի վերաբերյալ»,- ասել է Յագուբլուն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Բաքվում քաղբանտարկյալ Սալեհ Ռուստամովին ազատ արձակելու պահանջով նախօրեին անցկացված ակցիայի ընդդիմադիր մասնակիցները ոստիկանությունում դաժան ծեծի ու խոշտանգումների են ենթարկվել: Խոշտանգվածների թվում էին Թոֆիգ Յագուբլուն, «Ազգային ճակատ» կուսակցության անդամներ Փաշա Դադաշզադեն, Սագիֆ Գուրբանովը և Բաբեկ Հասանովը։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here