ԱՄՆ-ը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել Ադրբեջան մեկնելուց

Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը Ադրբեջանը հայտարարել է COVID-19-ի հետ կապված բարձր վտանգավորություն ներկայացնող երկիր՝ զգուշացնելով ամերիկացիներին խուսափել այդ երկիր մեկնելուց:

Հայտարարության մեջ ասված է, որ մարդիկ, ովքեր պետք է մեկնեն Ադրբեջան, նախքան ճանապարհորդելը պետք է համոզվեն, որ պատվաստված են COVID-19-ի դեմ նաև խթանող դոզայով։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր պատվաստված են COVID-19-ի դեմ, դեռ կարող են վտանգի տակ լինել վիրուսով վարակվելու և այն տարածելու առումով, հավելում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here