ԱՄՆ-ը կվերսկսի օգնություն տրամադրել Լիբանանին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում Է ընդունել վերականգնել Լիբանանի կառավարությանը տրամադրվող 105 մլն դոլարի օգնույթունը, որն ուղղվելու է անվտանգության կարիքներին:

«Reuters» գործակալության փոխանցմամբ`ավելի վաղ Սպիտակ տունը կասեցրել Էր ռազմական աջակցությունը Լիբանանին: Նրա տվյալներով՝ Պետդեպարտամենտն այդ որոշման մասին Կոնգրեսին ծանուցել Էր առանց նշելու դրա ընդունման պատճառները:

Ինչպես գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրներ, այդ քայլը կարող Էր պայմանավորված լինել Լիբանանում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Լիբանանում սկսված բողոքի զանգվածային ակցիաները հոկտեմբերի 29-ին բերեցին Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին: Նոյեմբերի 19-ին ցուցարարները խափանեցին խորհրդարանի նստաշրջանի անցկացումը Բեյրութում: Բողոքի ակցիայի մասնակիցներն այժմ ձգտում են հասնել անցումային կառավարության ստեղծման, որը երկրում կնախապատրաստի ու կանցկացնի վաղաժամկետ ընտրություններ:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here