ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

1666

Վաշինգտոնը Իրանի դեմ առկա պատժամիջոցներին ավելացրել է նորերը: Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարության՝ վերականգնվել են պատժամիջոցները Իրանի նավագնացության ընկերության վրա, որոնք հանվել էին 2015-ին: Պատժամիջոցներ են սահմանվել նաև  Իրանի նավագնացության ընկերության դուստր ընկերությունը համարվող շանհայական E-Sail Shipping ընկերություն դեմ:

Թիրախավորվել է նաև Իրանի Mahan Air ավիաընկերությունը: Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են ընկերության՝ «զանգվածային ոչնչացման զենքի տեղափոխման մեջ ունեցած մասնակցության համար»:

Պատժամիջոցների ներքո են հայտնվել Իրանի ևս ութ կառույցներ, որոնք «օգնել են մաքսանենգ ճանապարհով իրանական զենք հասցնելու Եմեն»: