ԱՄՆ-ում փոփոխություն չեն ակնկալում Թուրքիայի հետ հարաբերություններում

ԱՄՆ-ում փոփոխություն չեն ակնկալում Թուրքիայի հետ հարաբերություններում այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը 1915թ. Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածն անվանեց ցեղասպանություն: Այդ մասին հայտնում է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին:

«Մենք ոչ մի փոփոխություն չենք ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում: Թուրքիան մեր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում»,-ասել է Քիրբին՝ նշելով, որ ԱՄՆ-ում հույս ունեն, որ թուրք-ամերիկյան ռազմական համագործակցությունը միայն կխորանա:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here