ԱՄՆ սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Քիչ առաջ ԱՄՆ սենատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ 
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։

Նշենք, որ բանաձևը Սենատի օրակարգ բերելը երեք անգամ արգելափակվել էր սենատորների վետոյի իրավունքով։ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը թույլ չէին տվել, որ բանաձեւն ընդգրկվի Սենատի օրակարգում:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը։ 

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here