Աշխարհը պետք է հեռանա Իրանի հետ միջուկային բանակցություններից. Իսրայելի պաշտոնյաներն՝ Արևմուտքին

Եկել է ժամանակը, որ արևմտյան տերությունները հեռանան Իրանի հետ միջուկային համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ բանակցություններից: Այս մասին վերջին օրերին հայտարարում են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները Վաշինգտոնում և եվրոպական մայրաքաղաքներում իրենց գործընկերներին:

«Եվրոպացիներն Իրանին ուղարկեցին վերջնական առաջարկ, որը չի բավարարում նույնիսկ այն պահանջները, որին ամերիկացիներն էին հավատարիմ: Իսկ առաջարկը հետևյալն էր. «ընդունիր այն կամ հեռացիր», — ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան:

«Իրանը մերժել է առաջարկը, և ժամանակն է թողնել և հեռանալ: Ցանկացած այլ գործողություն թուլության զգալի մեսիջ է պարունակում»,- շարունակել է պաշտոնյան:

Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ աշխարհն այժմ պետք է քննարկի, թե ինչպես թույլ չտա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։

Պաշտոնյան նաև նշել է, որ այս մտահոգությամբ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույց է ունեցել: Լապիդը արևմտյան այլ գրոծընկերների հետ ևս հեռախոսազրույց է ունենալու:

Նշենք, որ Իրանը և ԵՄ-ը շատ մոտ են միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին վերադառնալուն: Պաշտոնական Թեհրանի կողմից առաջ քաշված պահանջներից առանցքայինը տնտեսական երաշխիքների պահպանումն է:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here