ԱՊԼ-ն դատապարտել է Թուրքիայի հարձակումը Իրաքի հանգստավայրերից մեկում

Այսօր Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Աբուլ Ղեյտը դատապարտել է թուրքական հարձակումը Իրաքի Դոհուկ նահանգի զբոսաշրջային հանգստավայրի վրա, որի հետևանքով սպանվել են 9 խաղաղ բնակիչներ:

Գլխավոր քարտուղարի խոսնակ Ջամալ Ռուշդին մեջբերել է Աբուլ Ղեյտի խոսքերը՝ հայտարարելով, որ Իրաքի ինքնիշխանության վրա թուրքական հարձակումը  միջազգային իրավունքի և բարիդրացիության սկզբունքների ակնհայտ և կոպտագույն խախտում է:

Խոսնակը հավելել է, որ «Արաբական լիգան աջակցում է Իրաքին թուրքական հարձակումները մերժելու և դատապարտելու հարցում, և առհասարակ դատապարտում է արաբական երկրներից որևէ մեկի ինքնիշխանության դեմ ցանկացած ոտնձգություն կամ խախտում»:

«Անկարան պետք է վերահաշվարկի և պահպանի բարիդրացիության սկզբունքը տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում և զերծ մնա որևէ պատրվակով արաբական երկրների տարածքներում ռազմական գործողություններ իրականացնելուց»,- հայտարարել է խոսնակը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here