Արարատ Միրզոյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին

73

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կգտնվի Փարիզում՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին։ Այս մասին «Facebook»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կգտնվի Փարիզում՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին»,- գրել է Բադալյանը։