Բարձր ենք գնահատում ՌԴ խաղաղապահների գործունեությունը. ՀՀ վարչապետ

Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում ամենազգայուն հարցը մնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման խնդիրը։ Այսօր Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք ձեզ հետ պարբերաբար այդ մասին խոսում ենք, մշտապես կապի մեջ ենք այդ հարցով»,– ասել է Պուտինը։

ՀՀ վարչապետն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունն Արցախում:

«Պետք է ընդունել, որ դա հեշտ առաքելություն չէ, և մենք շատ բարձր ենք գնահատում խաղաղապահների գործունեությունը ԼՂ–ում և Լաչինի միջանցքում։ Կարծում եմ, որ կարևոր է նաև արձանագրել, որ ԼՂ անվտանգության ապահովման տեսակետից կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք, և կարծում եմ, այսօր էլ լավ առիթ է դրանք քննարկելու համար»,– ասել է Փաշինյանը։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here