Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը․ Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը լուծվի դիվանագիտական բանակցությունների միջոցով և մերժում է ռազմական բռնության ուղին:Նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Շոլցը նշել է, որ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ Գերմանիան լիովին աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Վերջինս հանդես է գալիս Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղ լուծում գտնելու օգտին։

Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության կողմից Լեռնային Ղարաբաղ այցելությունը Շոլցն անվանել է «դրական քայլ, որը պետք է օգտագործել այդ ուղղությամբ հետագա աշխատանքի համար»:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here