Բենգլիյան.«Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացն ինձ համար անընդունելի ուղիով է գնում»

Կ.Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարո Բենգլիյանը հայտարարություն է տարածել։

«Ակոս» թերթի փոխանցմամբ՝ Սարո Բենգլիյանի հայտարարության մեջ նշվել է, որ ինքը ցավով նկատել է, որ Հայոց պատրիարքի ընտրության գործընթացն իր համար ընդունելի պրոֆեսիոնալ, իրավական եւ անձնական սզբունքներին համահունչ ուղիով չի գնում։

«Այդ ժամանակ հասկացա, որ իմ մասնագիտական եւ իրավական տեսակետները գործընթացին որեւէ օգուտ չեն կարող տալ, որի համար էլ հրաժարական են ներկայացրել Նախաձեռնարկ մարմնի խոսնակի պաշտոնից»,–նշել է Սարո Բենգլիյանը։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here