Բլինքենը դարձյալ ժամանել է Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մերձավորարևելյան այցից հետո վերադարձել է Իսրայել: Տեղեկությունը հաղորդում է AP-ի թղթակիցը:

Նախատեսվում է, որ Բլինքենը ևս մեկ անգամ կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԶԼՄ-ները գրում են, որ պետքարտուղարը կհանդիպի նաև Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի հետ:

Նշենք, որ Բլինքենն Իսրայել էր ժամանել հինգշաբթի՝ արտահայտելու ԱՄՆ-ի աջակցությունը: 

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here