Գազայում տուժել է 11 հազար մարդ, որոնց կեսը կանայք և երեխաներ են

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյան հայտարարել է, որ Գազայում տուժել է 11 հազար մարդ, որոնց կեսը կանայք և երեխաներ են:

Կազմակերպությունը հայտնել է, որ Գազայում 115 հարձակում է եղել առողջապահական հաստատությունների վրա, և որ դրանք պետք է պատրաստվեն հիվանդությունների բռնկման կանխարգելմանը:

Նշենք, որ Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 2800 պաղեստինցի:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here