Դամասկոսը շնորհակալություն է հայտնել Իրանին հստակ և սկզբունքային դիրքորոշման համար. Սիրիայի ԱԳ նախարար

300

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սիրիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը վերահաստատել է Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքիշխանության պահպանման անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ կարևորելով պաշտոնական Դամասկոսի հետ շարունակական համագործակցությունը:

Ռայիսիի խոսքով՝ Աստանայի ձևաչափով երաշխավոր երկրների (Իրան, Թուրքիա, Ռուսաստան) մասնակցությամբ կայացած եռակողմ գագաթաժողովին իրանական կողմը կոչ է արել զերծ մնալ ցանկացած միջոցներից, որոնք բացասական ազդեցություն կունենան Սիրիայի ինքնիշխանության վրա:

Իր հերթին՝ Միկդադը արտահայտել է Սիրիայի գոհունակությունը երաշխավոր երկրների եռակողմ գագաթաժողովի  արդյունքների առնչությամբ և շնորհակալություն է հայտնել Իրանին հստակ և սկզբունքային դիրքորոշման համար:

Նշենք, որ Սիրիայի արտգործնախարարը մեկնել էր Թեհրան և հանդիպել իրանցի իր պաշտոնակից Հոսեյն Աբդոլլահիանի հետ: