Դասախոսություն Կատարում. «Արցախի հակամարտությունը չի ավարտվել, քանի դեռ լուծված չէ կարգավիճակի հարցը»


«Օրբելի» կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Ադամյանը Կատարում Դոհայի Կոնֆլիկտաբանության կենտրոնում, (Center for Conflict and Humanitarian Studies) դասախոսություն է կարդացել «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. առկա իրադրություն և հնարավոր զարգացումներ» թեմայով:


Ինչպես փաստում է քաղաքագետը, սա առաջին դեպքն է, երբ հայ-կատարական հարաբերությունների շրջանակներում հնարավորություն է ստեղծվում նման դասախոսություն կարդալ:

Նա նշել է, որ միջոցառմանը ներկա էին Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատների,ինչպես նաև տեղի սփյուռքի ներկայացուցիչներ, որոնց հետ հարցուպատասխանի ընթացքում Ադամյանը ներկայացրել է թեմայի վերաբերյալ իր հետևյալ մոտեցումները.

  1. Հակամարտությունը չի ավարտվել, քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը
  2. Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձը քաղաքական քննարկումներում սակարկման թեմա լինել չեն կարող
  3. Ադրբեջանում հայատյացության՝պետական մակարդակով քարոզը խոչընդոտում է երկու երկրների հասարակությունների միջև լարվածության թուլացմանը:
  4. Հայաստանը պատրաստակամ է սկսել Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության և հարաբերությունների կարգավորման գործընթաց:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here