Դեսպան Փոլադյանը Կահիրեում հանդիպել է Ալեքսանդրիայի պապի հետ

Oգոստոսի 11-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի Պատրիարք, Նորին Սրբություն Թավադրոս Երկրորդի հետ։ Այս մասին տեղեկացնում է Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը:

Կարևորելով հոգևոր արժեքների և ավանդական հարաբերությունների վրա հիմնված հայ և ղպտի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ զրուցակիցները պայամանավորվածություն են ձեռք բերել իրականացնել մի շարք գործնական քայլեր՝ երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերի և կրոնահամայնքային համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ նպաստելով երկու քույր՝ Ղպտի ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների կայուն ու շարունակական փոխգործակցությանը։

Դեսպան Փոլադյանը տեղեկացրեց Եգիպտոսի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրերի դյուրացված նոր կարգի մասին, ինչի արդյունքում ԵԱՀ քաղաքացիների համար վերացվել է հրավերի պահանջը՝ հույս հայտնելով, որ այս հանգամանքը եգիպտացիներին կխրախուսի Հայաստան այցելություններ կատարել նաև կրոնական զբոսաշրջության նպատակով։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here