Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կանվանվի Շառլ Ազնավուրի անունով

«Ազնավուր» հիմնադրամը հայտնում է, որ Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կանվանվի Շառլ Ազնավուրի անունով:

«Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով։ Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության առջև 2024-ի գարնանը»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here