ԵՄ ներկայացուցիչը ժամանելու է Իրան

Հունիսի 24-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը ժամանելու է Թեհրան։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:

Այցի ընթացքում, որը տեղի է ունենում Իրանի և Եվրամիության միջև ընթացող խորհրդակցությունների շրջանակում, կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային որոշ հարցեր, ինչպես նաև պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերջին զարգացումները։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here