Եվրախորհրդի նախագահը եռակողմ հանդիպում կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ

Դեկտեմբերի 14-ին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Եվրախորհրդի նախագահը վաղը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, այնուհետև երեկոյան եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ, — ասել է նա։

Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են դեկտեմբերի 15-ին հանդիպել Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here