Զելենսկի. «Ադրբեջանը և Ուկրաինան աջակցում են միմյանց տարածքային ամբողջականության հարցում»

Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևի և Վադիմիր Զելենսկու հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս է կազմակերպվել: Ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ կողմերն աջակցում են իրար իրենց ունեցած հակամարտությունների հարցում:

Զելենսկին մասնավորապես ասել է. «Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի և Ուկրաինայի արևելքի հակամարտությունները: Մենք միմյանց աջակցում  են մեր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հարցում:

Այստեղ խոսքը միջազգայնորեն ճանաչված սահմանների վերականգնման մասին է: Այս տեսանկյունից այս սկզբունքն ընդգրկում է մեր համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Տարածաշրջանային և միջազգայինն մակարդակներում մենք հանդես ենք գալիս  միասնական դիրքորշմամբ»:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here