Էստոնիան պատրաստ է Հայաստանին աջակցել ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստության հարցում

Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին, եթե սկսվեն ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում։

Ըստ նրա` տարածաշրջանում ԵՄ ընդլայնման հիմնական ուղերձը կապված է Վրաստանի հետ։ Նա հույս է հայտնել, որ Եվրամիությունը կկարողանա ընդունել այս որոշումը։

«Դա հեշտ չէ, բայց Էստոնիան պատրաստ է աջակցել այդ ընդլայնման գործընթացներին»,- նշել է Ցահքնան։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանի ղեկավարության հետ նրա քննարկման թեմաներից մեկը լինելու է ԵՄ-ի հետ վիզաների ռեժիմի ազատականացումը։ Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի կողմերին այս հարցում կհաջողվի անցնել հաջորդ փուլ։

«Թեմաներից մեկն է նաև պատրաստ լինել ԵՄ-ին միանալու քայլերի վրա աշխատել: Մի քանի տասնամյակ շարունակ աշխատել ենք սրա վրա, և աջակցելու ենք վերապատրաստել ձեր աշխատակազմին, սատարելու ենք այս գործընթացներին ավելի գործնական դաշտում»,- նշել է Ցահքնան։

Նշենք, որ Հայաստան այցի ընթացքում Ցահքնան կմասնակցի Էստոնիայի փախստականների խորհրդի կողմից Երևանում գրասենյակի բացման արարողությանը։

Հիշեցնենք, որ Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան Հայաստան է ժամանել աշխատանքային այցով:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here