Էրդողանը շուտով այցելելու է Իրան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին այցելելու է Իրան: Էրդողանը հանդիպելու է Էբրահիմ  Ռաիսիի հետ: Տեղեկությունը փոխանցում է ermenihaber-ը:

Սպասվում է, որ կողմերի միջև թուրք-իրանական հարաբերությունները զագացնելու նպատակով համաձայնագիր  կստորագրվի: 

Նախատեսվում է, որ  Իրանի ու Թուրքիայի միջև ստեղծվելու են տարբեր ոլորտներում երկարաժամկետ համագործակցության զարգացման համատեղ մեխանիզմներ:

Ըստ կայքի հրապարակման՝ Էրդողանը Իրանում պատրաստվում է քննարկել ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիայի, թրաֆիքինգի և անվտանգության հետ կապված այլ հարցեր:

Նշվել է, որ այցի օրակարգում է նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո առաջացած էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև «3+3» տարածաշրջանային ձևաչափը: 

Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափը ներառում է Հարավային Կովկասի երկրները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), ինչպես նաև Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։ 

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here