Էրդողանը ցանկություն է հայտնել համատեղ հանդիպում անցկացնել Պուտինի և Զելենսկու հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրական է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ հանդիպման գաղափարը: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ԱՄԷ-ից վերադառնալուն պես ինքնաթիռում կայացած զրույցի ժամանակ լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից դրական պատասխան ստանալու դեպքում Անկարայում կամ Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպման հավանականության մասին:

«Պարոն Զելենսկին մեր հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դրական է վերաբերվում եռակողմ հանդիպման գաղափարին», — ասել Է Էրդողանը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ՌԴ-ի և Ուկրաինայի հանդիպմանը «Մինսկի» ձևաչափով։ Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը հայտնել էր նաև, որ թուրքական կողմը մտադիր է Ստամբուլում Մինսկի համաձայնագրերի շուրջ՝ բանակցություններ կազմակերպել «նույն խաղացողների մասնակցությամբ, ինչ և նախկինում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Դոնբասի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ»:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here