Էրդողան. «Եթե քրդական ուժերը Սիրիայի հյուսիսային շրջաններից դուրս չբերվեն, Թուրքիան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե քրդական ուժերը Սիրիայի հյուսիսային շրջաններից համաձայնեցված հեռավորությամբ դուրս չբերվեն, Թուրքիան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի: Այս մասին Էրդողանն ասել է Ռուսաստանից Թուրքիա վերադարձի ճանապարհին ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելիս:

Նա նշել է, որ այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել, և թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի հետ համաձայնություններ ունեն: Իսկ եթե այդ երկրները իրենց հետ կնքված համաձայնագրերի կետերը չկատարեն, ապա Թուրքիան անհրաժեշտ քայլերը կձեռնարկի:
Թուրքիայի նախագահը միաժամանակ հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպման ընթացքում հավաստիացրել է, որ Ռուսաստանը քրդական ուժերին դուրս կբերի Թուրքիային սահմանակից շրջաններից, ինչպես նաև վստահեցրել է, որ թույլ չեն տա, որ քրդական ուժեր ընդգրկվեն սիրիական կառավարական ուժերի կազմում:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here