Թուրքերն ու ադրբեջանցիները «Իսկանդեր» և «Տոչկա-Ու» են «ոչնչացրել» իրենց զորավարժություններում

215

Ադրբեջանում՝ ընթացող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժություններին ներկա են գտնվել նաև  Թուրքիայի, Ադրբեջանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները։ 

Զորավարժությունը սկսվել է թուրքական և ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից պայմանական թշնամու՝ շփման կետում գտնվող դիրքերի գրավմամբ։

Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ չեզոքացվել են պայմանական թշնամու ՀՕՊ ստորաբաժանումները, թուրքական F-16-երով խոցվել են թշնամու թիրախները։  

Հրթիռահրետանային ստորաբաժանումների կրակից հետո թշնամու դիրքերի վրա հարձակում են իրականացրել տանկային ստորաբաժանումները, «Bayraktar TB2» մարտական ԱԹՍ-ները կետային կրակով ոչնչացրել են թշնամու «Իսկանդեր» և «Տոչկա-Ու» հրթիռային համակարգերը։

Ըստ սցենարի՝ թուրքական և ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները, դեսանտ իջեցնելով պայմանական թշնամու թիկունք, գերեվարել են բարձրաստիճան հրամանատարների։ 

Զորավարժություններն ավարտվելու են հոկտեմբերի 24-ին։