Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը գերիների փոխանակման վերաբերյալ

Թուրքիայի արտգործնախարարությունը դեկտեմբերի 8-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ու Հայաստանի միջև գերիների փոխանակման և  հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերի վերաբերյալ: 

Հայտարարության մեջ մասնավորապես նշվել է. 

«Գոհունակություն ենք տածում Ադրբեջանի նախագահական վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից տարածված համատեղ հայտարարությամբ հաղորդված, երկու երկրների միջև վստահությունը մեծացնող որոշ կոնկրետ քայլերի իրականացման որոշման կապակցությամբ, աջակցում ենք հավելյալ վստահությունը մեծացնող քայլերի յուրացման հարցում բանակցությունների/հանդիպումների շարունակման որոշմանը։

Ցանկանում ենք, որ պահ առաջ ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, որը հանդիսանալու է Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման համար կարևորագույն զարգացումներից մեկը»։ 

Նշենք, որ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանն ազատ է արձակել 32 հայ ռազմագերու, իսկ Հայաստանը՝  2 ադրբեջանցի զինծառայողի։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here