Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ S-400 համակարգերն տուփերի մեջ պահելու համար չեն գնել

1645

Թուրքիայում  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական նիստի ժամանակ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  ամերիկացի պաշտոնյաների՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման հետ կապված հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններով է հանդես եկել:

Չավուշօղլուն  մասնավորապես ընդգծել է, որ իրենք ոչ մի պարտավորություն չունեն ոչ ոքի առջև S 400 համակարգերը չարտադրելու կամ չօգտագործելու առումով։

«Ինչ է, S-400 համակարգերն տուփերի մեջ պահելու համա՞ր ենք գնել: Գնել ենք, որովհետև մեզ պետք էր ՀՕՊ համակարգ»,- ասել է Չավուշօղլուն։