Թուրքիայի վերաբերյալ կոշտ դիրքորոշմամբ հայտնի ամերիկացի լրագրողին հետապնդել են Ուկրաինայում

Ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելն ակնարկել է արտերկրում հայատյացության դրսևորումների մասին: Լրագրողի խոսքով՝ նա անգամ թիրախավորվում է «հայամետ դիրքորոշման համար»:

Նա, մասնավորապես Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.
«Ուկրաինա իմ ճանապարհորդության ամենասարսափելի պահն այն էր, երբ օտարերկրյա լեգեոններից մեկի հրամանատարը (ով խոսում էր թուրքերեն) որոշեց, որ ես ռուսամետ լրտես եմ, քանի որ «աջակցում եմ հայերին»:

Նշենք, որ Սնելը պարբերաբար անդրադառնում է հայերի նկատմամբ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տարածվող ատելության խոսքի և ռազմական հռետորաբանության դրսևորումներին:

Ի դեպ Սնելը պարբերաբար հայտնվում է թուրքական և ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախում, որը անհիմն մեղադրանքներ է հնչեցնում ամերիկացի լրագրողի նկատմամբ:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here