Թուրքիայում հրեական գերեզմանատուն է պղծվել. լուսանկար

Թուրք-հրեական հիմնադրամը հայտնել  է, որ հրեական Թուրքիայում գտնվող Հասքոյ (Բեյօղլու) գերեզմանատունը վանդալիզմի է ենթարկվել, ոչնչացվել է 36 տապանաքար։

Հաղորդվում է, որ համայնքը բոլոր լուսանկարներն ու կադրերը հանձնել է համապատասխան մարմիններին և ակնկալում է, որ վանդալիզմի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Նշենք, որ ավելի վաղ՝ դեռևս 2011 թվականի ապրիլի 26-ին Բեյօղլում գտնվող հրեական գերեզմանատունը դարձյալ վանդալիզմի էր ենթարկվել:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here