Թուրքիան չեղարկել է Սիրիայում Ռուսաստանի հետ համատեղ պարեկությունը

Սիրիայի հյուսիսում ռուս-թուրքական համատեղ պարեկությունը չեղարկվել է: Նշվում է, որ պատճառը Սիրիայի կառավարական զորքերի կողմից թուրքական դիրքերի հրթիռակոծումը և թուրքական կողմի կրած կորուստներն են:

Թուրքիայի պաշտպանության նախարարության փետրվարի 3-ին հրապարակածտվյալներով`Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով Սիրիայի Իդլիբ նահանգում 7 թուրք զինվոր էր մահացել:

Այս կապակցությամբ թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որն ավարտվել է հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամ հետո: Նշված ժամկետի ավարտից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվում էր ռուս-թուրքական համատեղ պարեկություն:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here