«Իսրայելը թիրախավորում է երեխաներին». ականատեսները՝ Խան Յունիսի հրթիռակոծության մասին

Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում գտնվող Նասեր հիվանդանոցի շտապ օգնության բժիշկը Aljazeera-ին հայտնել է, որ գիշերը տասնյակ մարդիկ են զոհվել Իսրայելի օդուժի ավիահարվածների պատճառով: 

«Իսրայելը թիրախավորում է երեխաներին», — ասել է աշխատակիցը՝ գրկում պահելով մի նորածնի մարմին:

«Մենք բոլորս քնած էինք և երբ  արթնացանք վաղ առավոտյան՝ աղոթելու, անմիջապես հարվածեցին մեր տանը, որի ներսում 40 հոգի էին՝ մեծահասակ ու երիտասարդ:

Հանկարծ ամբողջ թաղամասը ավերակ դարձավ։ Այն տեսարանները, որոնց ականատես եղա, աննկարագրելի էին, ամեուրեք մահացածների մարմիններ են»,- պատմել է ականատեսներից մեկը:

Լուսանկարները՝ Aljazeera-ի

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here