Իսրայելը մայիսից մտադիր է ընդունել COVID-19-ի դեմ պատվաստված զբոսաշրջիկներին

1173

Իսրայելի առողջապահության և զբոսաշրջության նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում նշել են, որ մշակում են կորոնավիրուսի դեմ պատվաստված զբոսաշրջիկներին ընդունելու ծրագիր:

«Երկու նախարարները համաձայնության են հասել տարբեր երկրներից պատվաստված քաղաքացիներին ընդունելու ծրագրի վերաբերյալ: 2021թ. մայիսի 23-ից առաջին փուլով Իսրայել մուտքը կթույլատրվի պատվաստված օտարերկրացիներին»,-ասված է հայտարարության մեջ: