Իսրայելի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 3 զինվոր. լուսանկար

Այսօր Իսրայելի զինված ուժերը հրթիռներ են արձակել Դամասկոսի ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է 3 զինվոր, վիրավորվել՝ ևս 7-ը:

SANA-ն, հղում կատարելով ռազմական աղբյուրներին, հայտնել է, որ «այսօր՝ գիշերը Սիրիայի ժամանակով 12:32-ին Իսրայելը հրթիռների կիրառմամբ օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքներին՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող որոշ դիտակետեր»:

Հաղորդվում է, որ հրթիռակոծության հետևանքով սպանվել է 3 զինվոր, վիրավորվել՝ 7-ը: Պատճառվել է նաև նյութական վնաս:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here