Իսրայելի վարչապետը կոշտ է արձագանքել իր հասցեին Էրդողանի հայտարարությանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն  դեկտեմբերի 27-ի իր ելույթում կտրուկ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Իսրայելի վարչապետը Էրդողանին մեղադրել է քրդերի ցեղասպանության իրականացման մեջ և համարել ռեկորդակիր  իր վարչակարգին ընդդիմացող կալանավորված լրագրողների թվով՝ հավելելով, որ նա վերջինն է, ով կարող է բարոյականության դասեր տալ իրենց։

Նեթանյահուն  հավելել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը կռվում են Համասի դեմ, որին Էրդողանը գովում է և բազմիցս հյուրընկալել է։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here