Իսրայելն ի պատասխան Իրանի զորավարժություններ է անցկացնում

321

Երեկ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմածովային ուժերը մեկնարկել են համատեղ քառօրյա զորավարժություններ Կարմիր ծովում:

Հաղորդվում է, որ համատեղ զորավարժությունները կենտրոնանում են առաքելության պլանավորման, ծովային արգելքի և ծովում այլ վարժանքների վրա:

Անցյալ տարի Իսրայելի ռազմածովային ուժերը ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ մասնակցել էին ամերիկյան 5-րդ նավատորմի զորավարժություններին, ինչը, ըստ իսրայելական պաշտոնյաների, անցկացվում էր ի պատասխան Իսրայելի ռազմածովային ուժերի դեմ Իրանի վերջին հարձակումներին:

Ուշագրավ է, որ վերջին տարիներին Իսրայելին և Իրանին մեղադրում են ծովային «ստվերային պատերազմում», որի ընթացքում պետությունների նավերը Պարսից և Օմանի ծոցերում հարձակման են ենթարկվում: