Իրանական հետաուզություն․ Քերմանի ահաբեկչության հիմնական պլանավորողը Տաջիկստանի քաղաքացի է

Իրանի հետախուզության նախարարությունը Քերմանի ահաբեկչության վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։

Ըստ նախարարության՝ ահաբեկչության հիմնական պլանավորողը Տաջիկստանի քաղաքացի է եղել, որն Իրան է մուտք գործել անօրինական եղանակով և ահաբեկչական գործողությունը պլանավորելուց հետո բուն գործողությունից երկու օր առաջ լքել է Իրանը։

Մահապարտ ահաբեկիչներից մեկը ևս Տաջիկստանի քաղաքացի է եղել, 24 տարեկան։ Նա անօրինական եղանակով Թուրքիայից մուտք է գործել Իրան, այնուհետև Աֆղանստան, որտեղ անցել է համապատասխան պատրաստություն և նորից վերադարձել Իրան։ Մահապարտ երկրորդ ահաբեկչի ինքնության մասին տեղեկությունները դեռ ամբողջական չեն։

Ըստ հաղորդագրության՝ ահաբեկիչներն ի սկզբանե մտադիր են եղել գործողությունն իրականացնել Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ, սակայն, չկարողանալով շրջանցել անվտանգության ուժերին, ահաբեկչությունն այլ վայրում են իրականացրել։ Մինչև այժմ ահաբեկչությանն առնչակից 35 անձ է ձերբակալվել։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here