Իրանը մինչև կեսգիշեր կպատասխանի միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկին

Իրանի ԱԳՆ-ը նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանն անդրադարձել է միջուկային պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների քննարկումներին: Տեղեկությունը փոխանցում է ISNA լրատվամիջոցը:

Աբդոլլահիանը նշել է, որ քննարկումները տեղի են ունենում 3 հարցերի շուրջ։ Նա հավելել է, որ առաջիկա օրերին պաշտոնական Թեհրանը հայտնելու է վերջնական կարծիքը և ակնկալիքների արդարացման դեպքում ԱԳ նախարարների ներկայությամբ կհայտարարի համաձայնության մասին։

«Ամերիկյան կողմը վերջին բանակցություններում հարաբերական ճկունություն է ցուցաբերել երկու հարցերի շուրջ, որոնք պետք է գրավոր հաստատվեն, սակայն երրորդ հարցը երաշխիքների հարցն է, որի շուրջ ամերիկացիները նույնպես պետք է ճկունություն ցուցաբերեն։ Եթե առաջիկա օրերին տեսնենք նման ճկունություն, ապա կարող ենք հասնել համաձայնության»,- հայտարարել է Աբդոլլահիանը:

Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Վիեննայի բանակցությունների հետ կապված մնացած հարցերի և առաջարկվող ծրագրի վերաբերյալ իրանական կողմն իր մեկնաբանությունները գրավոր կներկայացնի ԵՄ համակարգողին «ամենաուշը մինչև երեկոյան ժամը 12:00-ն»։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here