Իրանը նախատեսում է Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի վարկ վերցնել

1225

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը հայտարարել է, որ Թեհրանը բանակցում է Մոսկվայի հետ 5 միլիարդ դոլար վարկ ստանալու նպատակով:

Արդաքանիանը տեղեկացրել է, որ վարկային միջոցներով Իրանի տարածքում (Ահվազ, Հորմոզգան, Խուզիստան) նախատեսվում է կառուցել և արդիականացնել էլեկտրակայաններ, էլեկտրաֆիկացնել Ինչե Բորուն-Գարմսար երկաթգիծը և կառուցել Զահեդան-Բիրջանդ երկաթգիծը: