Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը գերիների փոխանակման վերաբերյալ

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարությանը և հակասությունների լուծման համար Թեհրանի դիվանագիտական ջանքերին։

«Իրանը ողջունում է փոխադարձ քայլերին ու համագործակցությանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ երկու կողմերի բանտարկյալների ազատ արձակումը: Իրանը սա խաղաղության ձեռքբերմանն ուղղված կառուցողական, դրական ու հիացմունքի արժանի քայլ է համարում: Խաղաղության ձեռքբերման համար անհրաժեշտ է, որ տարածաշրջանային կողմերի միջև ամրապնդվի խաղաղության լեզուն և վստահության մթնոլորտը: Այս համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, թե տարածաշրջանի խնդիրների լուծման համար որքան ազդեցիկ կարող է լինել տարածաշրջանային երկխոսությունն ու մեխանիզմները: Հույս ունենք՝ այս գործողությունները երկու կողմերի միջև խաղաղության ու կայունության կհանգեցնեն: Իրանը տարածաշրջանային կայուն անվտանգության,արդար խաղաղության ու փոխգործակցության խթանման համար պատրաստ է աջակցել երկու երկրին էլ»,-նշված է եղել հայտարարության մեջ:

Նշենք, որ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանն ազատ է արձակել 32 հայ ռազմագերու, իսկ Հայաստանը՝  2 ադրբեջանցի զինծառայողի։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here