Իրանի ԱԳ նախարարը և ԵՄ ներկայացուցիչը քննարկել են միջուկային համաձայնագրին առնչվող հարցեր

Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հետ: Տեղեկությունը փոխանցում է IRNA-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում Աբդոլլահիանը շեշտել է, որ Իրանը լավ, ուժեղ և կայուն համաձայնագիր է ցանկանում: Նա ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն իրատեսական լինի, համաձայնությունը հնարավոր է:

Իր հերթին Բորելը պատրաստակամություն է հայտնել բոլոր կողմերի հետ խորհրդակցելով արագացնել բանակցային գործընթացը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here