Իրանի հոգևորականները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ հավատացյալների նկատմամբ ճնշումներին

486

Թավրիզի հոգևորականների մեկ այլ խումբ ևս հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանում ոստիկանների կողմից կրոնական սրբությունների անարգումն ու կոչ անելով վերջ դնել հավատացյալների ճնշումներին:

Նշենք, որ օրեր առաջ Ադրբեջանի «Մուսուլմանական միություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեն հացադուլ էր սկսել՝ բողոքելով ոստիկանների կողմից հավատացյալներ նկատմամբ կիրառվող շարունակական բռնության ու Ալլահին վիրավորելու դեմ: Նրա հացադուլին միացել էին մի շարք այլ բանտարկյալ հավատացյալներ:

Իրադարձություններին արձագանքել էին Իրանի հոգևորականները: Մասնավորապես Թավրիզի հոգևորականները համատեղ հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին պատժել կրոնական սրբություններն անարգողներին, վերջ դնել հավատացյալների ճնշումներին, ինչպես նաև քայլեր ձեռնարկել հայտարարված հացադուլի դադարեցման ուղղությամբ: