Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները մտնում են անհրաժեշտ որոշումների նախագծերի համաձայնեցման փուլ

Իրանի և միջազգային հնգյակի (Գերմանի, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) համատեղ հանձնաժողովի մասնակիցները սկսել են Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործումը վերականգնելու վերաբերյալ անհրաժեշտ որոշումների նախագծերի համաձայնեցումը: Այս մասին հայտնել է Վիենայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխաիլ Ուլյանովը:

«ԳՀՀԾ-ի վերականգնմանն ուղղված երկաշաբաթյա աշխատանքների արդյունքներով կարող ենք փաստել, որ բանակցությունները մտնում են անհրաժեշտ որոշումների նախագծերի համաձայնեցման փուլ, այսպես կոչված դրաֆթինգ»,-Twitter-ում գրել է Ուլյանովը՝ ավելացնելով, որ գործնական արդյունքների հասնելու համար դեռ շատ աշխատանք պետք է տարվի, սակայն, կարևոր է, որ բանակցողները ընդահուր բառերից անցում են կատարել կոնկրետի:

Նշենք, որ անցած շաբաթ կայացել է ԳՀՀԾ-ի երկու դեմ առ դեմ հանդիպում՝ ծրագիր ԱՄՆ-ի հնարավոր վերադարձի կապակցությամբ, և թե ինչպես ապահովել բոլոր կողմերի կողմից Իրանի միջուկային համաձայնության ամբողջական և արդյունավետ իրականացումը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here