Իրանի նախագահը՝ Ադրբեջանի ՊՆ ղեկավարին. Սիոնիստական ռեժիմը մարդկության թշնամին է

457

Իբրահիմ Ռայիսին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին, տեղեկացնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:

Կայքի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Ռայիսին նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը Ադրբեջանի հետ համագործակցության զարգացումն է, հատկապես՝ Կովկասում։

Նա ասել է, որ թաքֆիրական և ԻՊ ուժերի  ներկայությունը ցանկացած վայրում ձեռնտու չէ տարածաշրջանի ժողովուրդներին։

«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից ստեղծված այս խմբերն ամենուր հանցավոր գործողություններ են կատարել։ Սիոնիստական ռեժիմը մարդկության թշնամին է և, ամեն դեպքում, չի կարող լինել մուսուլման ժողովուրդների բարեկամը»,- ասել է Ռաիսին։

Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայությամբ և գիտակցված դերակատարմամբ թաքֆիրականները և մուսուլմանների հետ համաձայնության չգնացողները չեն կարողանա հաստատվել տարածաշրջանում։