Իրանի նախագահը և Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Չաբահարի նավահանգստի զարգացման հարցը

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստ է Իրանի հետ համապարփակ համագործակցության վերաբերյալ պայմանագիր կնքել: Այս մասին նա հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվամիջոցը, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են կազմակերպված հանցագործության ու ահաբեկչության դեմ պայքարին, Աֆղանստանում կայունության հաստատման ուղղությամբ համագործակցությանը, միջազգային ջրերում նավագնացության անվտանգության ապահովմանը, Գազայում իրադրությանն առնչվող հարցեր:

Իր հերթին Իրանի նախագահն ընդգծել է երկկողմ պայմանավորվածություններին, այդ թվում՝ Չաբահարի նավահանգստի զարգացմանը հետամուտ լինելու անհրաժեշտությունը:

Ի պատասխան Հնդկաստանի ԱԳ նախարարը շեշտել է, որ Հնդկաստանը հավատարիմ է Չաբահարի նավահանգստի զարգացման հարցում ստանձնած պարտավորություններին:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here