Իրանի քաղաքներից մեկում զինված բախում է տեղի ունեցել. սպանվել է 9 պակիստանցի

Իրանի Սարավան քաղաքի արվարձաններում տեղի է ունեցել բախում, որի հետևանքով սպանվել է Պակիստանի 9 քաղաքացի: Տեղեկությունը փոխանցում է իրանական IRNA լրատվամիջոցը՝ հավելելով, որ կա ևս 3 վիրավոր:

Միջադեպին անդրադարձել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ դատապարտելով զինված բախումը: Նա ցավակցություն է հայտնել Պակիստանի կառավարությանը և զոհերի ընտանիքների՝ նշելով, որ միջադեպի կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է:

«Իրանը և Պակիստանը թույլ չեն տա, որ թշնամիները վնասեն երկու երկրների եղբայրական հարաբերություններին»,- հավելել է Քանանին:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here