Իրանի և ՌԴ-ի ՊՆ ղեկավաները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի ու ՌԴ պաշտպանության նախարարներ Մոհամմադ Ռեզա Աշթիանին և Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել: Տեղեկությունը փոխանցում է իրանական mehrnews լրատցամիջոցը:

Հաղորդվել է, որ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր:

Կողմերն ընդգծել են, որ Թեհրանն ու Մոսկվան կշարունակեն ջանքեր գործադրել բազմաբևեռ աշխարհակարգ հաստատելու ուղղությամբ:

Շոյգուն շեշտել է, որ ՌԴ-ն հավատարիմ է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և հավելել, որ այդ հարցը հստակորեն կարտացոլվի ԻԻՀ և ՌԴ միջև ստորագրվելիք պայմանագրում։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here