Իրանն իր քաղաքացիներին տարհանում է Ուկրաինայից

Անհրաժեշտ է օգտագործել բոլոր առկա հնարավորություններն Ուկրաինայում դժվարության մեջ հայտնված իրանցիների անվտանգ դուրսբերման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում, Հունգարիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Թուրքիայում, Լեհաստանում Իրանի դեսպանների և Ստամբուլում Իրանի գլխավոր հյուպատոսի հետ առցանց հանդիպման ժամանակ։

Ամիր-Աբդոլլահիանն ընդգծել է, որ անհրաժեշտ է դիտարկել այս նախաձեռնության մեջ ներգրավված դեսպանատներին աջակցելու բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ Իրանի դեսպանությունների շուրջօրյա արձագանքման կենտրոնները, որոնք զբաղվում են այդ հարցով։

Նա հավաստիացրել է, որ Իրանի քաղաքացիների խնդրանքը ոչ մի պարագայում անպատասխան չի մնա:

Տեսակոնֆերանսի ընթացքում փոխարտգործնախարարները, դեսպանները և դիվանագետները զեկույցներ են ներկայացրել Ուկրաինայում մնացած իրանցիների կարգավիճակի, Իրան անվտանգ մեկնելու համար նախատեսված միջոցների մասին:

Քննարկվել է նաև Ուկրաինայում իրանցի դիվանագետների և նրանց ընտանիքների անվտանգությանն առնչվող հարցերը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here