Իրանում փորձարկվելու են նոր ԱԹՍ-երը

607

Օգոստոսի 24-ից Իրանի ԶՈՒ-ի չորս զորքերի մասնակցությամբ կանցկացվեն անօդաչու թռչող սարքի համատեղ զորավարժություններ։ Տեղեկությունը փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը:

Իրանի զինված ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում փորձարկվելու են նոր անօդաչու սարքեր, որոնք արտադրվել են Իրանի զինված ուժերի, պաշտպանության նախարարության և երկրի գիտելիքահեն ընկերությունների հետ համագործակցությամբ։