Իրաքը հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին՝ Իրաքյան Քուրդիստանում ԻՀՊԿ-ի հարվածներից հետո

ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարձակում է իրականացրել Սիրիայում ԻՊ հրամանատարների և Իրաքյան Քրդստանում «Մոսադի լրտեսական շտաբի» նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ԻՀՊԿ-ը (խմբ.՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը):

Համաձայն հայտարարության՝ հարձակումն իրականացվել է ի պատասխան Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության, երբ շուրջ հարյուրավոր իրանցիներ սպանվեցին՝ Ղասեմ Սոլեյմանիի տարելիցի հիշատակի օրվան նվիրված հավաքին:

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ հարձակումը ոչնչացրել է նաև Քերմանի ահաբեկչության հիմնական դերակատարաների հավաքատեղիներին:

Նշենք, նաև որ այս իրադարձությունների ֆոնին  Իրաքի արտգործնախարարությունը խորհրդակցությունների համար հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here